Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ նախատեսված ակցիան չկայացավ: Բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մարդիկ փորձել են հավաքվել Քաղաքապետարանի շենքի դիմաց և բացօթյա առևտուր իրականացնել, ինչպես խոստացել էին երկու օր առաջ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրանց անցնել Գրիգոր Լուսավորիչ փողոցը և մոտենալ քաղաքապետարանի մուտքին: Մարդիկ կուտակվել են դիմացի մայթին, և, տեսնելով, որ փողոցը անցնելու հնարավորություն չունեն, որոշում են կայացրել գնալ ՀՀ նախագահական նստավայր:
«Գնանք, ձեններս քցենք գլուխս, թող իմանան, որ կանք, սենց չի լինի», – ասում էին հավաքվածները:
Այս պահին նրանք տրանսպորտ են նստել և շարժվում են դեպի Բաղրամյան փողոց: