Մոսկվայում ահաբեկչություն իրականացնելու ծրագրեր կային դեռ Ամանորյա տոնակատարությունների ժամանակ, սակայն դրանք հնարավոր եղավ կանխել:
Ահաբեկիչները պատրաստվում էին պայթուցիկները գործի դնել դեկտեմբերի 31-ի գիշերը, սակայն պայթուցիկը ժամանակից շուտ է աշխատել կին ահաբեկչի բջջայինին եկած սպամ-հաղորդագրության պատճառով, գրում է “Московский комсомолец” թերթը` հղում կատարելով հատուկ ծառայություններում իր աղբյուրին:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` կին մահապարտի հեռախոսին շնորհավորական հաղորդագրություն է եկել բջջային օպերատորի կողմից: Այդ պահին տեղի է ունեցել պայթյուն, որ հետևանքով կին ահաբեկիչը մահացել է: Նրա համախոհներին հաջողվել է թաքնվել:
Ահաբեկիչների ծրագրի համաձայն` նա պետք է պայթեցներ ինքն իրեն դեկտեմբերի 31-ին Մանեժնայա հրապարակում: Ի սկզբանե ահաբեկիչները նախատեսում էին պայթյունն իրականացնել Կարմիր հրապարակում, սակայն ծրագրերը փոխվել էին հրապարակում ֆուտբոլային երկրպագուների կողմից իրականացված անկարգությունների պատճառով: