Քիչ առաջ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը դուրս եկավ շենքից և ուևորվեց կառավարություն` վարչապետի հետ քննարկման:
Հիշեցնենք, որ նախարարության մոտ մարդիկ շարունակում են բողոքել ներմուծվող ապրանքի 1 կիլոգրամի համար վճարվող տուրքի կրկնակի ավելացման դեմ:
«Եթե հարց ունեն ինձ հետ, ես պատրաստ եմ, թող սպասեն», – լրագրողներին ասել է նախարարը և նշել, որ իրեն արդեն փոխանցել են բողոքավորների նամակը` երեք լիազորված անձանց ստորագրությամբ:
«Ես գնում եմ վարչապետի մոտ` խորհրդակցության: Մոտ մեկ ժամից կվերադառնամ», – ասել է Վարդանյանն ու նշել, որ խորհրդակցության արդյունքների մասին հավաքվածներին անպատճառ կտեղեկացնեն:
Ինչպես Epress.am-ին հայտնեց բողոքի ակցիայի մասնակից Գևորգ Սարոյանը, իրենց տեղեկացրել են, որ վարչապետի մոտ խորհրդակցության հրավիրել են նաև Միջազգային բեռնափոխադրումների ընկերության նախագահին ու բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին: