Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի համար Ստամբուլում կառուցված 30 մլն եվրո արժողությամբ զբոսանավ են գնել:
Թանկարժեք զբոսանավի վրա Դմիտրի Մեդվեդևը կհյուրընկալի համաշխարհային առաջնորդներին, որոնք կժամանեն Ռուսաստան` մասնակցելու 2014 թվականին Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերին, գրում է թուրքական «Վաթան» պարբերականը:
Բարձրաշխարհիկ հյուրերի համար նախատեսված են 6 VIP սենյակներ` արբանյակային հեռարձակումով, համացանցով և առանձին լոգարաններով: Իսկ գլխավոր և ամենամեծ նավախցում աշխատասենյակ կա:
Զբոսանավի վրա կա նաև մեծ լողավազան` արհեստական ջրվեժով, ինչպես նաև ջակուզի` նախատեսված 6 հոգու համար:
Leo Fun զբոսանավը կառուցվել է ոմն իտալացի գործարարի պատվերով, որի անունը չի նշվում: