ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով է հանդես եկել Կոնգրեսում: Ելույթում նա անդրադարձել է «երկրում տիրող իրավիճակին», կոչ է արել «վերակառուցում» իրականացնել ԱՄՆ-ում:
«Ապագան մերը դարձնելու համար ԱՄՆ-ին վերակառուցում է պետք: Նոր բիզնեսներ գրավելու համար մեզ անհրաժեշտ են մարդկանց, ապրանքների և տեղեկատվության փոխադրման արագ և հուսալի միջոցներ` սկսած գերարագ ինտերնետից, վերջացրած գերարագ երկաթուղային ճանապարհներով»,- հայտարարել է Օբաման:
Օբաման նաև հաստատել է մոտակա 5 տարիների ընթացքում ամենամյա պետական բյուջեյի ծախսերի սառեցման մտադրությունը: Նրա խոսքով` այս քաղաքականությունը թույլ կտա կրճատել պետական բյուջեի պակասուրդը մոտ 400 մլրդ դոլարով առաջիկա 10 տարիների ընթացքում և կհանգեցնի ԱՄՆ-ի տնտեսության ամենացածր մակարդակին` Դուայթ Էյզենհաուերի ժամանակներից ի վեր:
ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել կատարելագործել երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը: «Մեր ենթակառուցվածքները լավագույնն էին աշխարհում, սակայն մենք կորցրել ենք առաջատարի դիրքերը: Հարավային Կորեան տիրապետում է գերարագ ինտերնետի, ի տարբերություն ԱՄՆ-ի, իսկ Եվրոպական երկրներն ու Ռուսաստանը ներդրումներ են կատարում ճանապարհների, երկաթուղային ուղիների զարգացման ուղղությամբ ավելի շատ, քան մենք:
Չինաստանը նոր օդանավակայաններ և արագաշարժ գնացքներ է կառուցում: Երբ մեր ինժեներները գնահատում են մեր երկրի ենթակառուցվածքները, վերջիններիս երկուսին գումարած են դնում»,- ասել է Օբաման: