Օրաթերթի փոխանցմամբ` ՄԱԱ-ի և ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կազմակերպած «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ Հանրապետական Հովհաննես Սահակյանը հայտարարել է, թե ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում ոչ միայն իշխանությունը պետք է քաղաքական կամք ունենա, այլ հավասարապես` նաև ընդդիմությունը:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այս հայտարարությանն անմիջապես արձագանքել է. «Ձե~ռ ա առնում»: Իսկ երբ Հովհաննես Սահակյանը նշել է, թե իրենք տեղերում մշտապես կապ են պահպանում ընտրողների հետ, Տիգրան Կարապետյանը նկատել է` «Հավով ու ձվով. հավ ու ձու եք բաժանում»: «Միգուցե` նաև տեսախցիկով, նվերներով, DVD, տելեվիզրներով »,- արձագանքել է Հովհաննես Սահակյանը: