Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Ավետիս Բերբերյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նշենք, որ մինչև 2008 թվականը Ավետիս Բերբերյանն աշխատել է որպես «Կայմ» հեռուստաընկերության տնօրեն: «Կայմը» զբաղվում է գովազդի տեղադրմամբ «Հ1» հեռուստաալիքի եթերում:
2009 թվականից Բերբերյանը հանդիսացել է Ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ: