Այսօր երեկոյից Հայաստանի ողջ տարածքում կսկսվեն տեղումներ, որոնք կտևեն հինգ օր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայպետհիդրոմետի օպերատիվ օդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Հովտային շրջաններում տեղումները ցերեկը կլինեն անձրևի տեսքով, իսկ գիշերը` թաց ձյան տեսքով: Լեռնային շրջաններում` հիմնականում ձյան տեսքով», – տեղեկացրել է օդերևութաբանը:
Նա հայտնել է, որ կգրանցվի նաև ջերմաստիճանի նվազում: Հովտային շրջաններում ցերեկը կլինի 0-ից -1 աստիճան, գիշերը` -2-ից -4:
Հունվարի 30-31-ից թեղումների ինտենսիվությունը կուժեղանա և արդեն փետրվարի 1-ին կտեղա ձյուն: Պետրոսյանը նշել է, որ ձյան ծածկույթը կգրանցվի ողջ Հանրապետության տարածքում:
Փետրվարին կգրանցվեն նորմայից բարձր տեղումներ, իսկ հունվարի համեմատ ջերմաստիճանը կլինի միջինը 1 աստիճանով ցածր: Ցածր ջերմաստիճանը հիմնականում կգրանցվի առաջին տասնօրյակում:
Պետրոսյանի խոսքով` Երևանում փետրվարի 1-ին կգրանցվի 2-ից 4 աստիճան զրոյից ցածր, իսկ ցերեկը կլինի 0-ին մոտ: