Home / Հայաստան / Բանակցություններն առանց Ղարաբաղի նույնն են, ինչ հարսանիքն առանց հարսի. Սերժ Սարգսյան

Բանակցություններն առանց Ղարաբաղի նույնն են, ինչ հարսանիքն առանց հարսի. Սերժ Սարգսյան

Վերջին մեկուկես տարվա ընթացքում պատերազամի և ռազամական գործողությունների վերսկսման մասին խոսակցությունները սովորական բնույթ են կրում, և դա շատ վատ է, որովհետև, եթե ղեկավարը կամ ցանկացած մարդ ինչ-որ խնդրի մասին շատ երկար ժամանակ վստահորեն խոսում է, ինչ-որ պահի նա ինքն էլ սկսում է հավատալ իր խոսքերի իսկությանը: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես վստահ եմ, որ հակամարտության կարգավորման միակ միջոցը խաղաղ ճանապարհով համաձայնության գալն է, և միակ ուղին` Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը, կամ էլ 1991 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքների ճանաչումը, որն իրականցվել էր Խորհրդային Միության Սահմանադրության և միջազգային իրավունի սկբզունքներին համապատասխան: Հակամարտությունը կարելի է լուծել միայն փոխզիջումների միջոցով:

Ես կարծում եմ, որ ոչ մի նոր բան չեմ ասում, որովհետև 2007 թվականին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները մեզ Մադրիդյան սկզբունքներ անունը կրող փաստաթուղթ  առաջարկեցին:

2007 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը, երկար մտորումներից հետո, համաձայնության եկան` հարցը լուծելու հենց այդ սկզբունքների հիման վրա:

Սակայն Ադրբեջանը գնալով յուրովի է մեկնաբանում այդ սկզբունքները: Եվ երբ խոսքը գնում է ինքնորոշման սկզբունքի մասին, նրանք պատասխանում են `այո, սակայն ինքնորոշում Ադրբեջանի կազմում: Հասկանալի է, որ նման ինքնորոշումը կարելի է անվանել մասնակի ինքնորոշում: Եվ երկրորդը` ուժի չկիրառում այն դեպքում, երբ պետությունը չունի օկուպացրած տարածքներ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով բանակցող կողմերի մասին` նախագահը նշել է, որ բանակցությունները Հայաստանն է վարում, քանի որ այլ տարբերակ չկա:

«Ադրբեջանը պարզապես չի ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ: Սակայն դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին: Ամեն անգամ ՄԽ համանախագահները այցելում են Լեռնային Ղարաբաղ, հանդիպում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Բանակցություններից հետո ամեն անգամ, բնականաբար, ես հանդիպում եմ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, որովհետև ոչ ոք իրավունք չունի առանց Լեռնային Ղարաբաղի բանակցություններ վարել, դա կվիրավորի ղարաբաղցիներին: Դա նման կլինի առանց հարսի կամ փեսայի խնամախոս գնալուն: Այդ իսկ պատռճառով այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Եվ երբ բազմաթիվ դեպքերում մենք ուշադրություն չենք դարձնում հարցի ձևակերպմանը, հետագայում պատասխանը խարդավանքերի առիթ է դառնում Ադրբեջանի համար»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Խոսելով հնարավոր փոխզիջումների մասին` նախագահը հայտարարել է, որ ոչ ղարաբաղցիները, ոչ Հայաստանի բնակչությունը չեն ցանկանա անգամ մեկ սանտիմետր հողակտոր վերադարձնել Ադրբեջանին:

«Սակայն, մյուս կողմից, մենք իրականում պետք է հասկանանք, որ ցանկացած որոշում պետք է բերի երկարատև խաղաղության: Այդ իսկ պատճառով, փոխզիջումներն անհրաժեշտ են: Սակայն մեզ երաշխիքներ են անհրաժեշտ, որ իրականում այդպիսի երկարատև խաղաղությունը կհաստատվի: Սակայն ոչ այնպես, ինչպես ադրբեջանցիներն են ասում` թող Ղարաբաղը վերադարձնի այն ամենն ինչ կար, իսկ այնուհետև կխոսենք Ղարաբաղի ճակատագրի մասին: Այդպես չի լինում»,- եզրափակել է նախագահը: