Այսօր առավոտից Եգիպտոսի առնվազն 11 քաղաքներում բախումներ են տեղի ունենում հակակառավարական ուժերի և ոստիկանության միջև, որոնց արդյունքում Կահիրեում, Ալեքսանդրիայում և Սուեցում հայտարարվել է պարետային ժամ մինչև առավոտյան ժամը 7:00: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը:
Նշված երեք քաղաքներ բանակային զորամիավորումներ են մտել, որոնք օգնում են ոստիկանական ուժերին ցրել տասնյակ հազարավոր մարդկանց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կահիրեում տնային կալանքի տակ էին վերցրել ընդդիմության առաջնորդ, 2005թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամեդ Էլ Բարադեյին, որից հետո ցուցարարների և ոստիկանության միջև բախումներն էլ ավելի են ուժեղացել: