Կուբայում տեղակայված Գուանտանամո բանտի կալանավորները բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք հրաժարվել են վերադառնալ իրենց բանտախցեր զբոսանքից հետո և քնել են հենց զբոսանքի համար նախատեսված բակում: Այսպես բանտարկյալները նշել են բանտի ստեղծման 9-րդ տարին: Այս մասին հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները:
Նշենք, որ ներկայումս բանտում մոտ 170 կալանավոր կա: Իրավապաշտպանների մոտ դժգոհություն է առաջացնում այն հանգամանքը, որ ահաբեկչության կասկածանքով կալանավորված մարդկանց համար հստակ ժամկետներ սահմանված չեն:
Գուանտանամո բանտը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ԱՄՆ- կողմից մեղադրվում են տարբեր տեսակի հանցագործությունների մեջ, մասնավորապես`ահաբեկչության, ինչպես նաև պատերազմական գործողությունների ժամանակ հակառակորդի կողմն անցնելու: