Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մարդիկ գրոհում են պետական հեռուստատեսության շենքը և երկրի Արտաքին գործերի նախարարության շտաբ-բնակարանը:
Չնայած երկրի նախագահ Հոսնի Մուբարակն այսօր 18:00-ից սկսած մինչև հաջորդ առավոտ 07:00-ն պարետային ժամ է հայտարարել, հազարավոր ցուցարարներ շարունակում են փողոցներում մնալ՝ պայքարելով ոստիկանության և նրանց օգնության հասած զորքերի հետ:
Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, ցուցարարներն արդեն պայքարում են ոստիկանության հետ հեռուստատեսության շենքի մոտակայքում, բացի այդ նրանք վառել են իշխող Ազգային դեմոկրատական կուսակցության շտաբ-բնակարանը:
Al Jazeera հեռուստատեսության հաղորդմամբ, ցուցարարները վառում են նաև ոստիկանական մեքենաներ, իսկ ոստիկանական որոշ ստորբաժանումներ անցնում են նրանց կողմը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից Եգիպտոսի 11 քաղաքաներում ցուցարարները գրոհում են կառավարական շենքերը: Բախումները հատկապես ուժեղացել են այն բանից հետո, որբ տնային կալանքի տակ են վերցրել ընդդիմության ղեկավարներից մեկին՝ Մոհամեդ Էլ Բարադեյին:
Լուսանկարը՝ Reuters