Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը, որը Եվրոպայում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը քննող հիմնական դատական մարմինն է, իր ամենամյա զեկույցում հերթական անգամ փաստել է, որ Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիան ստորագրած 47 երկրներից Թուրքիան իրավունքների ոտնահարման հարցում կրկին առաջատար է:
Վիճակագրական տվյալների համաձայն` վերջին տարվա ընթացքում բռնության վերաբերյալ դատական գործերի վարկանիշով Թուրքիան գլխավորում է վարկանշային աղյուսակը 18,55 տոկոսով: Թուրքիային հաջորդում է Ռուսաստանը` 14,48 տոկոսով, այնուհետև` Ռումինիան: 2010 թվականին Թուրքիայի կողմից առաջադրված 278 դատական հայցերից ընդամենը 9 դեպքում դատարանը բռնության կամ իրավունքների ոտնահարման փաստ չի արձանագրել: