Փոփ-երգչուհի Լեյդի Գագան որոշել է հետևել իր հայտնի գործընկերների օրինակին և օծանելիք թողարկել: Սակայն, ի տարբերություն շոու-բիզնեսի մյուս աստղերի, սկանդալային երգչուհու կողմից ստեղծված օծանելիքը ծաղիկներով չի բուրի: Ինչպես հաղորդում է MNS-ը, երգչուհու օծանելիքը արյան և սերմնահեղուկի «բուրմունք» կունենա:
Պարբերականի տեղեկություններով` օծանելիքի ստեղծմամբ կզբաղվի ֆրանսիական Coty ընկերությունը, որը օծանելիք արտադրող խոշորագույն ընկերությունն է աշխարհում: Սպասվում է, որ Լեյդի Գագայի օծանելիքը կկոչվի «Հրեշ»: Այս անվանումը երգչուհին գրանցել է դեռ մի քանի ամիս առաջ: «Արյունոտ» օծանելիքը վաճառքի կհանվի 2012 թվականի գարնանը: