Բանակի քեֆի օրը բոլորը ինձ խորհուրդներ էին տալիս: Մեծերը ասում էին. «Ծնողներիդ մասին մտածի: Ամենակարևորը ողջ ու առողջ վերադառնաս»:
Ծառայած ընկերներս ավելի կիրառական զգուշացումներ էին անում. «Ավել անելը էլ զապադլո չի: Մենակ զուգարանն ա` մոմենտ: Սկզբի ամիսները ոչ մեկի հետ մոտիկություն չանես: Ուրիշի կատակների վրա չխնդաս: Ընդանրապես աշխատի չժպտալ` միշտ լուրջ: Փող մի պահի: Ուտելիք չթաքցնես: Քաղցր շատ կեր, շուտ-շուտ լվացվի, քեզ մաքուր պահի: Ինչ գործ անես` քո փայ արա, ուրիշի համար` ոչ մի բան»:
Ծառայում էի Արագածոտնի մարզի զորամասերից մեկում: Զինվորության հետ խնդիր համարյա չունեի. մանր-մունր: Վտանգավորը բեսպրեդելշիկ սպաներն էին: Մալադոներին ծեծելով գցում էին զուգարան: Զինվորներին խլեշ էին անում (ծնողներին էին հայհոյում):
Հերթը ինձ հասավ: Մի հատ ակադեմիայի լեյտենանտ ստիպում էր մաքրություն անեմ ու հայհոյում: Խփեցինք իրար: Հետո սպաները գիշերը եկան, տեղաշորիցս հանեցին ու ծեծելով տարան, գցեցին կարցեր: Մետր մետրու կեսի վրա տեղ էր, մինչև ծունկը ջուր, պատից մի հատ տնկված ձող: Նոյեմբեր ամիսն էր: Փորձում էի մարզանք անել, որ չսառեմ: Ոտքերս չէի զգում, ցավ էլ չէի զգում: Բարձրանում էի, նստում ձողին, պատին հենվում, որ քնեմ: Առավոտյան տեղափոխեցին գուբախտ: Երկու ոտքերիս չորս մատները սարցահարվել էին:
Սերգեյ Դ.