Բանակիս հարցը քեռիս էր լուծել. սկզբից այնպես արեց, որ Ղարաբաղ չընկնեմ, հետո պարզվեց, որ մայրաքաղաքային գունդ եմ (այնտեղ է նկարահանվում «Բանակում» սերիալը) ընկնելու, ինչը ենթադրում էր «կայֆավատ ծառայություն»:
Ծառայությանս եկրորդ օրը հարևան կոյկի սերժանտը արթնացրեց ինձ ու ասաց, որ չմոռանամ շարվելուց առաջ իմ և իրա անկողինը հավաքել և դուրս գնաց:
Ուշ երեկոյան` մինչև ատբոյը, երբ մտա կազառմա սերժանտը ոտքը կոշիկով տեղաշորիս դրած ինձ էր սպասում:
– Դու ջոգում ես, որ քո արածով հերթապահին, ինձ ու սաղ վաշտը պադստավկա արիր:
– Թող ամեն մեկը ինքն իր տեղաշորը հավաքի, – պատասխանեցի և նույն պահին մեջքիս հարված ստացա…
12 օրով գոսպիտալ ընկա, հետո տնեցիքի ջանքերով տեղափոխվեցի ուրիշ զորամաս, որտեղ ոջիլ չկար: Համազգեստս վառել տվեցին, նորը տվեցին: Գոսպիտալը մնաց ծառայությանս ընթացքում ամենահաճելի հիշողությունը:
Գևորգ Ա.