Հազարավոր հորդանանացի ընդդիմադիրներ այսօր դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ և պահանջում երկրի վարչապետի հրաժարականը, հայտնում է Associated Press-ը:
Մոտ 3500 ցուցարարներ, այդ թվում` իսլամիստական ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչներ, առևտրականներ, ձախ կազմակերպությունների ներկայացուցիչներ, բողոքում են երկրում աճող գների և ինֆլյացիայի դեմ:
«Ռիֆայի, հեռացիր», «Գները և հորդանանցիները կրակի մեջ են» կարգախոսները հնչեցնելով` բողոքավորներն իրենց ձայնն են բարձրացնում նաև բռնապետական ռեժիմի դեմ: