Արտահերթ ընտրությունների վերաբերյալ երկու տարի առաջ քաղաքագետներն ասում էին, որ չկան հիմքեր, իսկ այժմ նորանոր քաղաքագետներ են խոսում դրա անհրաժեշտության և նախադրյալների մասին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման կարծիք է հայտնել Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյան:
«Որևէ իշխանություն երբեք չի գնա արտահերթ ընտրությունների, եթե դա չդիտարկի որպես ինչ-որ մի հնարավորություն` լարվածությունը թուլացնելու: Եթե նրանք գնան նման քայլի, դա կդիտարկվի որպես պարտադրված քայլ այլ ուժերի կողմից»,- ասել է Զուաբյանը:
Նա չի բացառել, որ գործող ռեժիմը կարող է գնալ զիջումների` իշխանությունը պահելու համար:
«Սա շախմատ է, մենք մեր քայլերն ենք անում, իրենք` իրենցը: Շախմատում ընդունված է նաև գնալ զոհաբերությունների»,- ասել է Զուրաբյանը: