Առնվազն 10 մարդ է զոհվել և 40 մարդ վիրավորվել Արևելյան Գերմանիայում գնացքների բախման հետևանքով, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի ոստիկանության վրա:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Հորֆորդ փոքր քաղաքում, բախվել են ուղևորատար և բեռնափոխադրող գնացքներ: Դիմահար բախման հետևանքով ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից և շրջվել է: Զոհերի թիվն ավելի մեծ կարող էր լինել, սակայն բարեբախտաբար հրդեհ չի բռնկվել:
Լուսանկարը՝ AFP