Եգիպտոսի զինված ստորաբաժանումները մտել են Շարմ-էլ-Շեյխ քաղաք, որտեղ, ինչպես ասված է «Ալ Ջազիրայի» խմբագրական բլոգում, նրանք մտադիր են ապահովել հանգստյան գոտիների անվտանգությունը: Նշենք, որ մինչ այս պահը Շարմ-էլ-Շեյխ և Խուրգադա հանգստավայրերում, որտեղ այս օրերին բազմաթիվ զբոսաշրջիկներ գտնվում, այդ թվում` Հայաստանից, իրավիճակն ավելի հանգիստ է, քան խոշոր քաղաքներում:
Ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ն, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Հորդանանը, հայտարարել են իրենց քաղաքացիների էվակուացման մասին:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Հայաստանի դեսպանատանը բացվել է թեժ գիծ: Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիները օժանդակության համար կարող են զանգահարել +20122163850 հեռախոսով: