Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը պահելու համար: Այսօր առավոտվանից երկրի մայրաքաղաք Կահիրեում և նավահանգստային Սուեցում մեծաթիվ զինվորական ստորաբաժանումներ են հայտնվել:
Կիրակին Եգիպտոսում աշխատանքային շաբաթվա սկիզբ է համարվում, սակայն, ինչպես հաղորդում է Ալ Ջազիրա հեռուստաընկերության լրագրող Դեն Նոլանը Կահիրեից, «ամեն ինչ շատ հեռու է աշխատանքային վիճակից»:
Զինվորականները մի քանի կենտրոնական փողոց են աևգելափակել, իսկ ցուցարարները հետզետե սկսում են հավաքվել Եգիպտոսի մայրաքաղաքի տարբեր վայրերում:
Նշենք նաև, որ այսօր Եգիպտոսի իշխանությունները զրկել են Ալ Ջազիրա հեռուստաընկերության աշխատակիցներին հավատարմագրերից, իսկ ընկերության կենտրոնական գրասնեյակը Կահիրեում փակել են: Աշխատակիցներին սպիտել են հավաքել իրենց իրերը: Չնայած դրան, Դեն Նոլանը հաղորդել է Twitter-ի իր անձնական միկրոբլոգում, որ «մենք շարունակելու ենք ներկայացնել այն, ինչ տեղի է ունենում Եգիպտոսում՝ անկախ սահմանափակումներից»:
Նշենք, որ վերջին օրերին Ալ Ջազիրան առավել ակտիվ և անաչառ կերպով է լուսաբանել Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները: