Իսրայելի իշխանությունները պատրաստվում են ընդունել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին (նկարում` աջից): Այս մասին տեղեկացնում է Al-Jazeera հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Իսրայելում Եգիպտոսի դեսպանատան իր աղբյուրներին:
Հեռուստաընկերության տվյալներով՝ Սաուդյան Արաբիան հրաժարվել է ընդունել Մուբարաքին, եթե վերջինիս որոշի լքել երկիրը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից Եգիպտոսում նոր թափով են սկսվել հակակառավարական ցույցերը: Վերջին օրերի ընթացքում արդեն զոհվել է մոտ 100 մարդ, կան հազարավոր վիրավորներ: