ՌԴ Հետաքննչական վարչությունը Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի ձերբակալության առնչությամբ միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Հետաքննչական Վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Ըստ Մարկինի` բացի ձերբակալությունից, Աշոտ Եղիազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նրա սեփականությունը կալանքի տակ դնելու վերաբերյալ վճիռ է կայացվել:
Հիշեցնենք, որ Եղիազարյանը մեղադրվում է մեծ չափի դրամաշորթության մեջ: