Արդեն երկու շաբաթ փողոցում բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մարդկանց թեմային են այսօր անդրադարձել ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Մանվել Բադեյանը և Լիլիթ Գալստյանը:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` բացօթյա առևտուրն արգելելու հարցը միևնույն է մի օր պիտի լուծվի, և առևտրականներին պետք է առաջարկվի այնպիսի տարբերակ, որ նրանք չտուժեն:
ՀՀԿ պատգամավորը, այնուամենայնիվ, այդ քայլը անհրաժեշտ է համարում: Լիլիթ Գալստյանը կարծում է, որ քաղաքապետարանը նախ պիտի հաշվի առներ սոցիալական այն ֆոնը, որի մեջ ապրում ենք, գործազրկության մակարդակը, նրանց առևտուրը կազմակերպելու համարժեք ձև պիտի գտներ, նոր մաքրեր փողոցները: «Մենք ստեղծում ենք սոցիալական բախումներով մի իրավիճակ և այսպիսի դեպքերը սոցիալական բունտի ֆոն են ստեղծում»,- ասել է ՀՅԴ պատգամավորը:
Մանվել Բադեյանի խոսքով` բողոքավորների թիվ կրճատվում է և նրանց մի մասը թունելի վերջում լույս, այնումենայնիվ, տեսնում է: