Անարխիստները մտադիր են խաթարել արքայազն Ուիլիամի և նրա հարսնացու Քեյթ Միդլթոնի հարսանեկան հանդիսության արարողությունը: Խմբավորման ծրագրերի մասին հայտնի է դարձել The Sun պարբերականի թղթակցին, ում հաջողվել է ներկա գտնվել Մանչեսթերում կայացած գաղտնի ժողովին:
Անարխիստները նախատեսում են ակցիաներ անցկացնել մարտի 26-ից 29-ը ընկած ժամակահատվածում` արքայազն Ուլիամի հարսանեկան տոնակատարության օրերին: Ըստ պարբերականի տվյալների` անարխիստտները պատրաստվում են մարտի 26-ին գրավել կառավարական շենքերը, ոստիկանական բաժինները և զորանոցները: Այնուհետև նրանք մտադիր են զբաղեցնել Լոնդոնի բոլոր առանցքային հաստատությունները, այդ թվում ` Ուեսթմինսթերյան Աբբայությունը:
Մարտի 29-ին` հարսանիքի օրը, անարխիստները մտադիր են «հնարավորինս շատ անախորժություններ ստեղծել»: «Մեզ դիմադրելը բավական բարդ կլինի ոստիկանների համար, այդ իսկ պատճառով արքայական ընտանիքը ստիպված կլինի հետաձգել հարսանեկան արարողությունը»,- ասել է անարխիստներից մեկը:
Պարբերականը գրում է, որ նախատեսվող ակցիաներին կմասնակցեն նաև այլ շարժումների ներկայացուցիչներ` ֆեմինիստներ, բնապաշտպաններ: Ուիլիամի հարսանիքի դեմ ուղղված ակցիաներին կմասնակցեն նաև սեքս-ինդուստրիայի շարժման ներկայացուցիչները, ովքեր պատրաստվում են փակել հարսանեկան շքերթի ճանապարհը: Ակտիվիստները մտադիր են փողոց դուրս գալ ամբողջովին մերկ, նրանց վրա միայն դիմակներ կլինեն:
Ոստիկանությունում պարբերականին պատասխանել են, որ նախատեսվող արարողության անցկացմանը խոչընդոտող ցանկացած փորձ կկասեցվի: