ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, «Գազպրոմ» ընկերությունը իրավունք է ստացել սեփական պահակային կազմակերպությունն ունենալ, հաղորդում է Ռիա Նովոստին` հղում կատարելով «Գազպրոմի» տեղեկատվական ղեկավարությանը:
2010 թվականի փետրվարին ՌԴ կառավարությունը հրաման է արձակել, որը արգելում է Մասնավոր պահակային կազմակերպություններին մտնել անվտանգության ապահովումից բացի այլ գործունեություն իրականացնող որևէ ընկերության կազմի մեջ: Միաժամանակ, որոշ ընեկերությունների համար, մասնավորապես, բնական մենաշնորհային ընկերությունների դեպքում` պահպանվել է իր կազմում պաշտպանական կազմակերպություն ունենալու իրավունքը:
«Գազմպրոմն» առաջին ընկերությունն է դարձել, որին թույլատրել են կյանքի կոչել այդ որոշումը: Այսպիսով, «Գազպրոմը» կպահպանի «Գազպրոմ պաշտպանություն» մասնավոր պահակային կազմակերպությունը»,- պատմել է ընկերության ներկայացուցիչը: