Home / Հայաստան / Եգիպտացիներն իրար ծեծում են հացի համար. կան զոհեր

Եգիպտացիներն իրար ծեծում են հացի համար. կան զոհեր

Եգիպտոսում վերջին մի քանի օրերին չորս մարդ է մահացել հացի համար պայքարում: Վաղ առավոտվանից հացի վաճառքի կետերում հսկայական հերթեր են գոյանում: Որոշ խանութներ ստիպված են սահմանափակել հացի վաճառքը` հրաժարվելով մեկ մարդուն 4 հացից ավելի վաճառել:

Երկուշաբթի ծեծկռտուք է տեղի ունեցել Կահիրեի Իմբաբ շրջանում, որի զոհ է դարձել երկու մարդ: Ծեծկռտուքի համար պատճառ է հանդիսացել հացի գնի բարձրացման հետ կապված վեճը: «Հացի խնդրի» շուրջ առաջացած ծեծկռթուքների հետևանքով ևս երկու մարդ է մահացել:

Նշենք, որ հացի վաճառքի մի շարք կետերի սեփականատերերը զգալի թանկացրել են գները` 25-ից հասցնելով 75 պիաստրի (մոտ 1.8 դոլար):

Միևնույն ժամանակ, իշխանությունները հանգստացնում են մարդկանց` պնդելով, որ ալյուրի պաշարները երկրում բավարար են` ճգնաժամից խուսափելու համար: