Home / Հայաստան / Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց իշխանության գալ

Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց իշխանության գալ

Հունգարական «168 ora online» պարբերականի այն հարցին, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա համախոհներին չհաջողվեց իշխանության գալ Հայաստանում, պատասխանել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը.

«Տեսեք թե ինչպես է վարվում ներկայիս աշխարհը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Կամ այն, ինչ արեց արևմուտքը Լեոնիդ Կուչմայի և Էդուարդ Շևարնաձեի հետ: Եթե այդ ամենի գոնե մեկ տոկոսն իրականացնեին հայ իշխանությունների դեպքում, Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի հաջողակ կլիներ: Իսկ նման իշխանափոխությունը կբերե՞ր արդյոք կենսամակարդակի փոփոխության, թե միայն կհանգեցներ ցինիզմով տառապող կողմի վերացմանը, սակայն կյանքի փիլիսոփայությունը կմնար նույնը, և մենք կմտնեինք ճգնաժամի նոր շրջան, ինչպես տեղի ունեցավ Բուլղարիայի և Հունաստանի դեպքում:

Խոսքը գնում է համակարգային փոփոխությունների մասին: ՀԱԿ-ն այսօր աննշան փոփոխություններ է գրանցել: Կան նաև այլ փոքր խմբավորումներ, սակայն այդ ծրագրերը հիմնավոր փոփոխությունների չեն հանգեցնում: Այդուհանդերձ, կարող են նախադրյալներ ստեղծվել: Ներքին հանգամանքների և արտաքին ազդեցությունների արդյունքում մի օր մեծ պայթյուն տեղի կունենա, կործանարար գործընթացներ կսկսվեն, որի արդյունքում կստեղծվի նոր Հայաստան: Երկրորդը` վերջապես կհայտնվեն խմբեր, որոնք կկարողանան այդ տրանսֆորմացիան իրականացնել»: