Home / Հայաստան / Համաշխարհային թատերաբեմում Հայաստանի համար պայքարն ուժգնացել է

Համաշխարհային թատերաբեմում Հայաստանի համար պայքարն ուժգնացել է

Հայաստանում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռուսաստանն ապահովեց  Հանրապետական կուսակցության հաղթանակը: Ռուսաստանը Հայաստանում ռուսամետ ուժի կարիք ուներ: Հայաստանի ներկայիս իշխող համակարգում ո՞ր ուժն է ռուսամետ` «Բարգավաճ Հայաստանը»: Եվ հիմա Ռուսաստանը պայքարում է, որ առաջիկա Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կազմի ԲՀԿ-ն: Այս մասին հունգարական «168 ora online»-ին պատմել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Միաժամանակ նա նշել է, որ ներկայումս Հայաստանում մեծանում է արևմուտքի  ազդեցությունը: «Եթե այս տրամադրությունները շարունակվեն մինչև 2013 թվականը, Ռուսաստանի ազդեցությունն աննշան կլինի, գրեթե զրոյին մոտ»:

Հայաստանի համար մղվող արտաքին պայքարը ուժգնացել է: Արտաքին ուժերը` նախևառաջ ԱՄՆ-ն, այնուհետև Անգլիան, և Ռուսաստանը փորձում են ավելի մեծ ազդեցություն ձեռք բերել և հրահանգողի դեր ստանձնել առաջիկա ընտրություններին: Մեր երկիրը առանցքային տեղ է զբաղեցնում կարևորագույն դեր ունեցող Կովկասյան միջանցքի համար մղվող պայքարում:

Այդ միջանցքում այսօր առկա են երկու, այսպես ասած, փականներ: Դրանցից մեկը Օսիան է, որը 2008 թվականից հետո դադարել է այդպիսին լինել: Ռուսաստանը ձեռք բերեց Օսիան, բայց կորցրեց փականը: Լեռնային Ղարաբաղը դեռ մնում է այդպիսին և այդ փականի խնդիրը լուծել է պետք:

Եթե Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ խնդիր է առաջանում, մյուս երկրները կարող են օգտվել այդ հանգամանքից: Ակնհայտ է Ռուսաստանի` խաղաղապահ գործուենություն իրականացնելու ձգտումը, և նա դա կանի: Սա նշանակում է, որ հաղորդակցական միջանցքում կտեղակայվեն ռուսական տանկերը: