ԱՄՆ-ում ձերբակալվել է WikiLeaks կայքին ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերը և դիվանագետների նամակագրությունը տրամադրելու մեջ մեղադրվող անձը, ով ներկայումս գտնվում է կալանավայրում: Շուտով նա արդարադատության առջև կկանգնի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:
Ձերբակալվածը ԱՄՆ-ը բանակի սպա Բրեդլի Մենինգն է, ով գտնվում է Վիրջինիա նահանգի բանտերից մեկի մենախցում: Հեռուստաընկերության փոխանցմամբ` սպան արդեն 7 ամիս շարունակ գտնվում է բանտում:
Պենտագոնը հերքում այն լուրերը, թե իբր կասկածյալի նկատմամբ բանտում ուժ են կիրառել: Պենտագոնի ներկայցուցիչների հավաստմամբ` Մենինգն այցելուներ է ունենում, ունի զանգահարելու իրավունք և անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն է ստանում: