Ռուսաստանի Տյումենի շրջանում թմրանյութերի վերահսկման շրջանային վարչության աշխատակիցները մոտ 40 կգ մարիխուանա են առգրավել հայաստնցի երիտասարդից: Այս մասին փետրվարի 1-ին Regnum-ին հայտնել են վարչությունում:
Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են երթուղային տաքսին, որում թմրանյութերի իրացմամբ զբաղվող երիտասարդը երթևեկում էր երկու ճամպրուկներով: 26-ամյա հայ երիտասարդը ձերբակալվել է:
Քրեական գործ է հարուցվել «մեծ ծավալով թմրանյութերի ապօրինի շրջանառության փոխադրման» հոդվածով: