Home / Հայաստան / Մեդվեդևը խորհուրդ է տվել Պուտինին «փի-արով չզբաղվել»

Մեդվեդևը խորհուրդ է տվել Պուտինին «փի-արով չզբաղվել»

Ռուսաստանի հատուկ ծառայությունները բացահայտել են «Դոմոդեդովոյում» տեղի ունեցած ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչներին: Այս մասին այսօր ՌԴ նապագահ Դմիտրի Մեդվեդևին է հաղորդել Դաշնային հետախուզական բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Նրա խոսքով` ահաբեկչի անձը հաստատվել է, ինչպես նաև ձերբակալվել են մարդիկ, ովքեր կօգնեն գտնել ահաբեկչությանը մասնակցություն ունեցած անձանց:

Միևնույն ժամանակ, Մեդվեդևը հատուկ ընդգծել է, որ անընդունելի է համարում բոլոր հայտարարություններն այն մասին, թե ահաբեկչությունը բացահայտված է, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել: Այսպիսով, նա ակնարկել է նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, ով նախօրեին հանդես էր եկել նման հայտարարություններով:

«Պետք է աշխատել, այլ ոչ թե փի-արով զբաղվել», – հանդիպման ժամանակ  ասել է Մեդվեդևը: