Home / Հայաստան / Մոնա Լիզան դա Վինչիի սիրեկա՞նն է եղել

Մոնա Լիզան դա Վինչիի սիրեկա՞նն է եղել

Լեոնարդո դա Վինչիի արվեստի գլուխգործոց համարվող «Մոնա Լիզա» կտավի գաղտնիքը բացահայտելու համար գիտնականներն աշխատում են արդեն տասնամյակներ շարունակ: Չնայած բազմաթիվ մասնագետների կարծիքով` նկարում պատկերված է Լիզա Ջերադինին՝ առևտրականի կինը, հայտնաբերվել է մի աղբյուր, որը հակասում է մեծամասնության կարծիքին:

Իտալիայի մշակույթի ազգային խորհրդի նախագահ Սիլվիո Վինչենտին հայտարարել է, որ Լեոնարդո դա Վինչիին «Ջոկոնդայի» համար ոգեշնչել է իր ընկերը, դաշնակիցը, հնարավոր է նաև սիրեցյալը՝  Ջան Ջակոմո Կապրոտին, ով հայտնի է նաև որպես Սալայ՝ փոքրիկ սատանա մականվամբ: Զույգի հարաբերությունները պատմաբանների կողմից միանշանակ չեն գնահատվում:

Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վինչենտին նման սենսացիոն հայտարարությամբ է հանդես գալիս Ջոկոնդայի վերաբերյալ: Անցյալ տարվա վերջին նա հայտարարել էր, որ դիմանկարում առկա է  դա Վինչիի ծածկագիրը՝ փոքր տառերի և թվերի տեսքով: