Երկրագնդի հասուն բնակչության 12%-ը, կամ ամեն 9-րդը տառապում է ավելորդ քաշի առկայությունից, հաստատել են լայնածավալ հետազոտության հեղինակները: Հետազոտության արդյունքները հրապարակել է Lancet ամսագիրը:
Հարվարդի համալսարանի և բրիտանական կայսերական քոլեջի գիտնականները հետազոտել են մարդկանց մարմնի զանգվածի ցուցիչի, խոլեստերինի և արյան ճնշման տվյալները 1980-2008 թվականների ընթացքում:
Արդյունքում պարզվել է, որ 2008 թվականին ճարպակալությամբ է տառապել տղամարդկանց 9,8%-ը և կանանց 13,8%-ը: Նրանց մարմնի զանգվածի ցուցիչը (մարդու քաշի հարաբերակցությունը հասակի հետ) նորմայից մոտ կիսով չափ ավել է եղել:
Հետազոտության հեղինակների եզրակացությունների հիման վրա կարելի է ասել, որ ճարպակալությամբ են տառապում հիմնականում տնտեսական բարձր մակարդակ ունեցող երկրների բնակիչները:
Վերջին 28 տարիների ընթացքում ավելորդ քաշից տառապողների ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են ԱՄՆ-ոմ, այնուհետև` Նոր Զելանդիայում, Ավստրալիայում (հիմնականում` կանանց մոտ), Մեծ Բրիտանիայում (տղամարդկանց մոտ):
Թեև, եթե հավատանք հետազոտության արդյունքներին, երկրագնդի ամենագեր մարդիկ ապրում են Խաղաղ օվկիանոսի կղզիներում: