«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ անհայտ անձինք ջարդուփշուր են արել հեռուստաընկերության Կահիրեյի գրասենյակը: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, միայն ասվում է, որ լուրջ վնասվել են գրասենյակի սարքավորումները:
«Ալ-Ջազիրա»-ն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի հաքերները հարձակում են գործել նաև իրենց կայքի վրա` փորձելով խանգարել Եգիպտոսի իրադարձույթունների լուսաբանման գործընթացին: