«Ժամանակ» օրաթերը տեղեկություններ է հայտնում Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին:
Երեկ, ճաշից հետո, երբ ականազերծողների զորամիավորումը ճաշարանից վերադարձել է զորանոց` հանգստանալու, փոխգնդապետ, 33-ամյա Սարգիս Տարախչյանը մտել է այնտեղ և տեսնելով հանգստացող զինվորներին` հարձակվել նրանց վրա: Սկզբում բռունցքով է ծեծել ժամկետային զինծառայողներին, ոմանց գլուխները խփել պատին, ապա ձեռքն է վերցրել փայտե աթոռը և դրանով շարունակել ծեծը: Իսկ օրեր առաջ, նույն փոխգնդապետ Սարգիս Տարախչյանը զորախումբը ճաշի ժամին տարել- կանգնեցրել է ճաշարանի մոտ, և առանց թույլ տալու, որ ճաշեն` բերել է զորանոց: Մեր տեղեկություններով, երբ աղմուկ է բարձրացել, Սարգիս Տարախչյանը, իր կաշին փրկելու համար, հենց երեկ տեղավորվել է զինվորական հոսպիտալում: