Այսօր անհայտ անձինք պայթեցրել են Եգիպտոսի Հյուսիային Սինայ նահանագում սկիզբ առնող գազատար խողովակը, որի միջոցով Եգիպտոսը գազ է արտահանում դեպի Իսրայել, հաղորդում է Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը:
«Խողովակի պայթեցման համար պատասխանատու անձինք օգտվել են երկրում տիրող իրավիճակից և անվտանգության համակարգի խոցելիությունից և իրականացրել իրենց ծրագիրը»,- հաղորդել է Եգիպտոսի պետական հեռուստաընկերության թղթակիցը` հավելելով, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Չի բացառվում, որ պայթյունը կազմակերպված է եղել ահաբեկիչների կողմից:
Տեղի բնակիչները նույնպես փաստել են, որ պայթյունը մեծ չափերի է եղել, և մոտակա տարածքում կրակ է բռնկվել: Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում:
Նշենք, որ պայթյունի հետևանքով գազատարի հետ կապված լուրջ խնդիրներ չեն առաջացել, սակայն գազի հոսքը ժամանակավորապես դադարեցվել է: