«Ժամանակ» օրաթերթը գրում է գործարար, «Գրանդ» հոլդինգի սեփականատեր Հրանտ Վարդանյանի` Հայաստանից իր բիզնեսները դուրս բերելու մասին:
Հրանտ Վարդանյանի հարաբերությունները Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՊԵԿ պետ Գագիկ Խաչատրյանի հետ շարունակում են մնալ լարված, ինչն էլ գործարարին ստիպել է Վրաստանում կատարած շուրջ երկու միլիոն դոլարի նախնական ներդրումը ավելացնել մի քանի անգամ` ի հաշիվ Հայաստանում իր սեփականությունը հանդիսացող արտադրական որոշ հզորությունների: Մեր աղբյուրները հայտնում են, որ Հրանտ Վարդանյանին պատկանող մի քանի ձեռնարկություններում խոսվում է սեփականատիրոջ բիզնեսի խոշոր խմբաքանակ Վրաստան տեղափոխելու հնարավորության մասին: