Home / Հայաստան / «Այդպես էր նաև Ադրբեջանի հետ հանդիպումից առաջ». Հայաստան-Ռուսաստան խաղի մասին

«Այդպես էր նաև Ադրբեջանի հետ հանդիպումից առաջ». Հայաստան-Ռուսաստան խաղի մասին

Ռուսաստանի հավաքականի պաշտպան Վասիլի Բերեզուցկին մեկնաբանել է Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ռուսաստան խաղի` պայմանավորված լինելու մասին լուրերը:

«Ինչպե՞ս եմ ես ընկալում հայկական թերթերից մեկի տարածած տեղեկությունն այն մասին, թե ռուսները, իբր թե, մտադիր են հայերից գնել խաղը: Զառանցանք է: Երբ մենք հանդիպում ենք նախկին ԽՍՀՄ-ի ներկայացուցիչների հետ, ինչ-որ մեկն անպայման փորձում է հանդիպումից առաջ թեժացնել իրավիճակը: Այդպես էր նաև Ադրբեջանի հետ խաղից առաջ, ու էլի ինչ-որ մեկի: Ինձ թվում է` չարժե ուշադրություն դարձնել նման հորինվածքների վրա, հատկապես հավաքականի խաղացողներին. այդ ամենը հիմարություն է», – «Եվրոֆուտբոլ» պարբերականին ասել է Վասիլի Բերեզուցկին: