Փետրվարի 7-ին, ժամը 09:00-ի դրությամբ Հայատսանի տարածքում եղանակային պայմանների պատճառով փակ են Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցքի ճանապարհը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհը, ինչպես նաև Շիրակի մարզի Զարիշատի և Ալվարի ճանապարհները: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Համաձայն պաշտոնական տվյալների, դժվար անցանելի են նաև Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ-Մադինա, Ճամբարակ-Սևան և Լոռվա մարզի Տաշիր-Գոգավան ճանապարհները: