Առնվազն մեկ մարդ է զոհվել Ադրբեջանի Մասալլա քաղաքի հեռահաղորդակցման կապի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Զոհված կնոջ դին հայտնաբերվել է փլատակների տակ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` փայթյունի հետևանքով շինության մի մասը փլուզվել է: Ավելի վաղ փլատակների տակից դուրս էին բերել չորս մարդու, որոնք անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին պայթյունի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները:
Չի բացառվում, որ փլատակների տակ մարդիկ են մնացել: Ըստ նախնախան վարկածի` պայթյունի պատճառը գազի արտահոսքն էր: