ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանից «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը երեկ հետաքրքրվել է` ստացե՞լ են իրենք «Հետք» էլեկտրոնային կայքի պատվիրված նամակը` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, թե՞ ոչ:
Շահեն Տոնոյանն ասաց, որ իրենք ստացել են թե՛ նամակը, թե՛ լրագրողի և ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը: «Պատասխանելու սահմանված ժամկետներ կան, մենք էլ այդ ժամկետներում կպատասխանենք». փոխանցեց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը հայհոյել էր լրագրողին, որից հետո լրատվամիջոցը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի մասով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազին: