Էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտայի № 4 «Լոս Անջելես» սիմֆոնիան, որը նվիրված է ЮКОС ընկերության նախկին ղեկավար, քաղբանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկուն, ներկայացված է «Գրեմի» մրցանակի: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս ստեղծագործությունը ներկայացված է «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգում:
Հիշեցնենք, որ խոշոր գործարար Միխայիլ Խոդորկովսկին իշխանությունների հետ անհամաձայնությունների արդյունքում ձերբակալվել էր 2003 թվականին և խոշոր չափերի դրամաշորթության ու հարկերից խուսափելու մեղադրանքով 9 տարվա ազատազրկման էր ենթարկվել»:
2010 թվականին դատարանը Խոդորկովսկուն ևս 5 տարի է ավելացրել: