Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի ընտրանու հետ հանդիպումից առաջ իր վերջին մարզումը կացնակցնի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Մարզումը կկայանա տեղի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով` 19:00-ին):
Մեր թիմի մարզչական շտաբի տրամադրության տակ գտնվող 19 ֆուտբոլիստներից երկուսը` Կառլեն Մկրտչյանը և Դավիթ Մանոյանը, մարզվում են անհատական ծրագրով: Մկրտչյանը վերականգնվում է վնասվածքից հետո, և հանդիպմանը չի մասնակցի: Ինչ վերաբերում է Մանոյանին, ապա զգալ է տվել վերջինիս հին վնասվածքը և նրա մասնակցությունը վրացիների հետ հանդիպմանը նույնպես քիչ հավանական է:
Ինչպես հաղրոդում է մեր թղթակիցը Լիմասոլից, մարզավիճակի հետ կապված խնդիրներ ունի Յուրի Մովսիսյանը, ով ընդամենը մի քանի մարզում է անցկացրել իր նոր թիմում` ռուսաստանյան «Կրասնոդարում»:
Մովսիսյանը, հավանաբար, մեկ խաղակես կանցկացնի վաղվա խաղում: