Կիրակի ուժեղ ձնաբքի պատճառով փակված Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին էին մնասցել Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի անդամները, տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը:
28 հոգանոց թիմը մեկնում էր Անթալիա` ուսումնամարզական հավաքի: Թիմի ավտոբուսը մեծ դժվարությամբ, 4 ժամ կանգնելուց հետո Գորիսի «Ոսմար» ընկերությանը հաջողվել է ազատել ձնաբքից: Մեր տեղեկություններով` ֆուտբոլիստները հազիվհազ հասել են թռիչքին ու արդեն Թուրքիայում են: