Այսօր առավոտյան ժամը 10:00-ին վրացական համարանիշներով մեքենաների վարորդները հավաքվել են Գյումրիի կենտրոնական կայարանում, որտեղից պետք է մեքենաներով ուղևորվեն դեպի Բավրա` փակելու Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը:
Սակայն մինչ վարորդները կհավավքվեին հրապարակում, այնտեղ են հավաքվել բազմաթիվ ոստիկաններ և այս պահին նրանք շրջափակել են կայարանի տարածքը: Ակցիային հետևող քաղաքացիներից Կարեն Պողոսյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է. «Ինչպես պաշարել էին Օպերան, այնպես էլ ոստիկանները շրջափակել են Գյումրիի կայարանի տարածքը: Իսկ ոստիկանների ղեկավարներից մեկն էլ հրահանգեց, որ «ում բռնեցիք, կտանեք գայի, ոչ մեկին բաց չթողնեք»:
Կարեն Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ երեկ գիշերը ոստիկաններն այցելել են երեկվա ակցիաների մասնակից ակտիվիստների տները և վախեցրել են մարդկանց` պահանջելով դուրս չգալ ակցիայի: