«Հայկական ժամանակ» թերթի դեմ վճիռ կայացնելով` դատարանը մեկ ավելորդ անգամ ևս ապացուցել է, որ դատարանները Հայաստանում ընդամենը իշխանության ձեռքի գործիք են, իսկ իշխանությունն էլ փորձում է լռեցնել ազատ տպագիր մամուլը` նմանեցնելով այն տարիներ շարունակ ձեռնասուն դարձած անդեմ ու անորակ հեռուստաեթերին: Այս մասին ասված է «Իրավունքի և ազատությոան կենտրոն» հ/կ-ի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի տարածած հայտարարության մեջ:
«ՀՀ իշխանությունը, ելնելով իր բնույթից, չի կարողանում հանդուրժել ազատ խոսք ու ամեն ինչ արել ու անելու է այն ճնշելու համար», – ասված է հայտարարության մեջ, որում «Իրավունքի և ազատությոան կենտրոնը», նշելով, որ օրաթերթի դեմ կայացված այս դատավճիռն իրականում դատավճիռ է հայաստանյան յուրաքանչյուր ազատ թերթի ու լրատվամիջոցի դեմ, կոչ է անում ՀՀ-ում գործող հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, ՀՀ քաղքացիներին` անկախ իրենց քաղաքական հայացքներից ու նախապատվություններից, իրենց ձայնը բարձրացնել հօգուտ «Հայկական ժամանակի»` դրանով պաշտպանելով Հայաստանում ազատ մամուլի ու ազատ խոսքի գոյության իրավունքը: