Հայաստանում ընթանում է քրմական դասի ձևավորման գործընթաց, ասված է Հայ արիական միության (ՀԱՄ) տարածած հաղորդագրության մեջ:
«Քաղաքամայր Երևանում և այլ քաղաքներում արդեն կան մեկ տասնյակից ավելի քրմի թեկնածուներ, ովքեր արդեն ծեսեր են անցկացրել (Գառնո տաճարում, Զվարթնոցում, Մեծամորում, Էրեբունիում, Կարմիր Բլուրում, Էլար-Դարանի և այլ հնավայրերում…) և նախապատրաստվում են Հայոց Հավատի (Հայարիական-հեթանոսական) հոգևոր քարոզիչները դառնալուն», – ասված է ՀԱՄ-ի հայտարարության մեջ:
Միության ներկայացուցիչների հավաստմամբ` ՀԱՄ Հոգևոր Հանձնախմբի ընդլայնված նիստերին արդեն մասնակցում են ոչ միայն Երևանի, այլև ՀՀ մարզերի, ինչպես նաև Արցախի և Սփյուռքի քրմի թեկնածուները:
Հայաստարարության մեջ ասված է, որ ՀԱՄ-ի վերջին նիստում ՀԱՄ Գերագույն Խորհուրդը և Հոգևոր Հանձնախումբը հայտարարել են հեթանոս-արիադավան համայնքների ստեղծման մասին: