Միլանի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Բերլուսկոնին մեղադրվում է 17-ամյա անչափահաս աղջկա հետ սեռական կապեր ունենալու և, պաշտոնական դիրքը չարաշահելով, այդ հանգամանքը թաքցնելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:
Շուտով դատարանը պետք է որոշում կայացնի Բերլուսկոնիի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ, ընդհակառակը, դատախազության դիմումը մերժելու վերաբերյալ: Եթե պատասխանը դրական լինի, դատարանը ստիպված կլինի որոշել նաև, թե քանի դատական գործ պետք է հարուցել վարչապետի նկատմամբ` մեկ, թե երկու:
Ինքը` Բերլուսկոնին, հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները, իսկ իր շուրջ ծավալված սկանդալի հետևում տեսնում է իր քաղաքական հակառակորդներին և անարդար ու կողմնակալ դատախազներին: