Home / Հայաստան / Մուբարաքը կմահանա Եգիպտոսում, բայց հրաժական չի տա. Online Կահիրեից

Մուբարաքը կմահանա Եգիպտոսում, բայց հրաժական չի տա. Online Կահիրեից

00:57 Թահրիրում հավաքվածները հակակառավարական կոչեր են վանկարկում:

00:56 Մուբարաքն անորոշ կերպով նշեց, որ իր որոշ լիազորությունները կփոխանցի  Օմար Սուլեյմանին, սակայն ամբողջությամբ պատրատվում է իշխանությունը հանձնել միայն սեպտեմբերին:

00:55 Ես չեմ հեռանալու Եգիպտոսից, ես պատրատվում եմ մահանալ այս հողում, նշում է Մուբարաքը:

00:53 Եգիպտոսը դարձյալ կանգնելու է ոտքի: Ես մտածում եմ իշխանությունը փոխանցել փոխնախագահ Օմար Սուլեյմանին՝ համաձայն Սահմանադրությանը:

00:51 Ես իմ կյանքն անցկացրել եմ՝ ծառայելով Եգիպտոսին: Վատ և լավ օրեր եմ ապրել, կյանքիս լավագույն օրերն էին, երբ ես Եգիպտոսի դրոշը բարձրացրեցին: Ես պահպանել եմ խաղաղությունը, աշխատել եմ Եգիպտոսի կայունության և բարգավաճման համար:

00:50 Մեր առաջնային խնդիրն է վերականգնել կայունությունը, միջազգային վստահությունը, տնտեսությունը, ասում է Մուբարաքը:

00:48 Այս փոփոխությունները կօգնեն նախագահի թեկնածուներին հեշտությամբ առաջադրվել, և մենք կապահովենք, որ ընտրությունները ազատ և թափանցիկ լինեն:

00:46 Մուբարաքը, փաստորեն, չի պատրաստվում հրաժարական տալ: Նա նշում է, որ այսօր ստացել է առաջին առաջարկը հատուկ հանձնաժողովի կողմից, որն առաջարկում է սահմանադրական փոփոխություններ: «Ես առաջարկել եմ 6 կետ փոխել Սահմանադրությունում»:

00:46 Այսօրվանից մենք կսկսենք իշխանության փոխանցումը, որը կավարտենք սեպտեմբերին:

00:45 Ինչը ես չեմ ընդունում, դա այն է, որ մարդիկ կարող են ղեկավարվել արտասահմանից:

00:43 Ես երդվում եմ, որ կապահովեմ արդար և ժողովրդավար ընտրություններ, որի արդյունքում իշխանության փոխանցում տեղի կունենա:

00:42 Ես հստակ խոսել եմ այն բանի մասին, որ չեմ պատրաստվում մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, որոնք կկայանան սեպտեմբերին:

00:41 Հոսնի Մուբարաքն ասում է, որ իր պատասխանը մարդկանց ազնիվ պահանջներին նվիրումն է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է սխալներ գործել: Կարևորը սխալներն ընդունելն է:

00:38 Իշխող Ազգային դեմոկրատական կուսակցության ղեկավարության մի շարք անդամներ հաստատել են, որ Մուբարաքը պատրաստվում է հրաժարական տալ:

00:35 Ժողովուրդը Թահրիր հրապարակում կոչեր է վանկարկում փոխնախագահ Օմար Սուլեյմանի դեմ, ում, բազմաթիվ աղբյուրների հաղորդմամբ, Մուբարաքը հանձնելու է իշխանությունը:

00:32 Լրատվամիջոցները հաղորդում են, որ իր խոսքում Հոսնի Մուբարաքը ներողություն է խնդրելու ժողովրդից զոհերի համար և իշխանությունը փոխանցելու է Օմար Սուլեյմանին: Վերջին մեկ ժամվա ընթացքում եգիպտոսի պետական հեռուստատեսությունը ցույց է տվել Թահրիր հրապարակում հավաքված մարդկանց, ինչն աննախադեպ երևույթ է համարվում:

00:23 Reuters գործակալությունը, հղում կատարելով իր վստահելի աղբյուրների վրա,  նշում է, որ Հոնսի Մուբարաքը իշխանությունը փոխանցելու է փոխնախագահ Օմար Սուլեյմանին: Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են նաև Սուլեյմանի և վարչապետ Ահմադ Շալիքի հրաժարականը:

00:16 Թահրիր հրապարակում անկրկնելի մթնոլորտ է: Հնարավոր չէ անգամ տեսնել, թե որտեղ է վերջանում մարդկանց հոսքը, Epress.am-ի հետ զրույցում ասաց այս պահին Թահրիր հրապարակում գտնվող Անժելա Հարությունյանը: Նա նշում է, որ Եգիպտոսի պետական հեռուստատեսությունն արդեն նախապատրաստում է Մուբարաքի ելույթը: Այն կարող է մեկնարկել գալիք րոպեների ընթացքում:

00:11 Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը կրկին հաղորդեց, որ Հոսնի Մուբարաքի ելույթը կկայանա շուտով:

00:03 Մարդիկ Թահրիր հրապարակում շարունակում են սպասել: 22:00-ին էլ Հոսնի Մուբարաքի ելույթը չհեռարձակվեց: Ինչպես մեզ հայտնում են Կահիրեից, այս պահին Եգիպտոսի պետական հեռուստաընկերությամբ եղանակի տեսություն է հեռարձակվում:

23:45 Թահրիր հրապարակում մարդիկ սպասում են Հոսնի Մուբարաքի ելույթին, ինչպես նաև շատերը պատրաստվում են գիշերել այնտեղ: Epress.am-ի հետ զրույցում Թահրիր հրապարակում գտնվող արվեստաբան Անժելա Հարությունյանը նշել է, որ վերմակների բաժանման կետերում մեծ հերթեր են գոյանում, դա վկայում է այն մասին, որ տասնյակ հազարավոր մարդիկ գիշերն անցկացնելու են Թահրիրում: Հարությունյանը նշել է,  որ տարբեր գնահատականներով այս պահին հրապարակում և դրան հարող փողոցներում մոտ 1 միլիոն մարդ է հավաքվել: Եգիպտոսի հեռուստատեսությունը քիչ առաջ կրկին հաստատել է, որ Հոսնի Մուբարաքը «կարճ ժամանակում» կդիմի ժողովրդին:

23:35 Այս պահին Կահիրեում լուրեր են տարածվում, որ Հոսնի Մուբարաքի ելույթը կարող է հեռարձակվել տեղի ժամանակով 22:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին):

23:29 Եգիպտոսի վարչապետ Ահմադ Շաֆլիքն ասել է, որ իրավիճակը «շուտով կպարզաբանվի»: Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը նշել է, որ Մուբարաքը անպայման ելույթ կունենա այսօր: Համաձայն շրջանառվող լուրերի, Մուբարաքն արդեն ձայնագրել է իր ելույթը և գտնվում է Շարմ-էլ-Շեյխում,  որտեղից պատրաստվում է մեկնել Դուբայ:

23:14 Ցուցարարներն արձագանքում են այն խոսակցություններին, համաձայն որոնց զինվորականները ցանկանում են իշխանության գալ Մուբարաքի հրաժարականից հետո: «Չեք խլի մեր հեղափոխությունը» վանկարկում են նրանք: Վերլուծաբանների կարծիքով, սակայն, նման սցենարը քիչ հավանական է, և դրանք պարզապես քաղաքական սպեկուլիացիաներ են, քանի որ զինվորականները չունեն անհրաժեշտ հեղինակություն և ռեսուրսներ քաղաքական դաշտում հաստատվելու համար:

23:02 Այն, ինչ կատարվում է Թահրիր հրապարակում այս պահին, խոշոր հեռուստաընկերությունները ուղիղ եթերում մեկ բառով են նկարագրում՝ «էյֆորիա»:

22:49 Կահիրեում գտնվող Անժելա Հարությունյանը հայտնում է մեզ, որ երկրում իրավիճակը շարունակում է անորոշ մնալ: Չնայած դրան, Թահրիրում տոնական մթնոլորտ է, մարդիկ պարում են, երգում, պարբերաբար շարունակում են վանկարկումները:

22:48 Բարաք Օբամայի ելույթի ևս մեկ կարևոր դրույթ. «Այս պահին մենք տեսնում ենք, թե ինչպես է կերտվում պատմությունը»:

22:41 Մոտ տասը րոպե առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Եգիպտոսի ժողովրդին և ողջունել եգիպտացիների՝ ժողովրդավարական փոփոխությունների ձգտումը: Նա կրկին նշել է, որ ԱՄՆ-ն կողմ է իշխանության խաղաղ փոխանցմանը: Օբամայի խոսքերով՝ ինքը ողջունում է այն երիտասարդներին, ովքեր պայքարում են ժողովրդավարության համար: ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր երկիրը շարունակելու է աջակցել Եգիպտոսի ժողովրդին:

22:30 Քիչ առաջ Եգիպտոսի Զինված ուժերի Գերագույն խորհուրդը ևս մեկ հայտարարություն է տարածել,  որում նշվում է, որ «իրենք ուշադիր քննում են ստեղծված իրավիճակը և շուտով կդիմեն մարդկանց համապատասխան հայտարարությամբ»:

22: 29 Epress.am-ի հետ զրույցում Կահիրեի Թահրիր հրապարակում գտնվող արվեստաբան Անժելա Հարությունյանը նշել է, որ այս պահին քաղաքում հակասական լուրեր են շրջում և ոչ ոք չի կարողանում հստակ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք Մուբարաքը հրաժարական կտա այսօր:

Եգիպտոսի պետական հեռուստատեսության հաղորդմամբ` երկրի տեղեկատվության նախարարը քիչ առաջ հերքել է նախագահ Հոսնի Մուբարաքի հնարավոր հրաժարականի մասին լուրերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եգիպտոսի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ զինվորականները պարտավորվում են կատարել կառավարության հակառակորդների բոլոր պահանջները, այդ թվում` Մուբարաքի հրաժարականի պահանջը:

Այս պահին Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված ժողովուրդը սպասում է Մուբարաքի ելույթին: Ցուցարարները հույս ունեն, որ նախագահը վերջապես կհայտարարի իր հրաժարականի մասին, սակայն նախարարի` քիչ առաջ հնչեցրած մեկնաբանությունը կարող է վկայել այն մասին, որ Մուբարաքը նման քայլի չի դիմի, այլ կհայտարարի փոխզիջումնային տարբերակի մասին, հաղորդում է AP-ն: